«ԵՄ երկրները նեգատիվ տրամադրված չեն, բայց պատրաստ չեն տալ ազատ վիզաների կանաչ լույսը». ԱԳ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Եվրամիության հետ հարաբերությունները ՀՀ արտաքին օրակարգի ամենակարևոր առաջնահերթություններից են: ԵՄ-ն մեր կարևորագույն ու հիմնական քաղաքական, տնտեսական, առևտրային և ներդրումային գործընկերներից է: Այս մասին այսօր՝ վիզաների ազատականացման թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում նշեց  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Վիզային ռեժիմի ազատականացումը մեր այսօրվա օրակարգի կարևորագույն կետերից մեկն է: Այն Եվրամիություն-Հայաստան համաձայնագրով ամրագրված համատեղ պարտավորություն է»,- ասաց Ավետ Ադոնցը:

Փոխնախարարն անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում ԵՄ անդամ մի քանի երկրների դեսպանատների հասցեին հնչող բողոքներին. «ԱԳՆ-ն և Հյուպատոսական ծառայությունն անմիջապես փորձում են լուծել այդ խնդիրները և բացառել հետագայում նմանատիպ դեպքերի հնարավորությունը»:

Ըստ ԱԳ փոխնախարարի՝ վիզաների ազատականացման հարցում ԵՄ երկրները նեգատիվ տրամադրված չեն, բայց պատրաստ էլ չեն կանաչ լույս տալ: «Մեր գերատեսչական փորձագիտական խումբը, որի կազմում են ԱԳՆ-ի, Ոստիկանության ու Միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ, պարբերաբար հանդիպում են ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ և տեղում քննարկում այն դժվար հարցերը, որոնք թույլ չեն տալիս այս կամ այն երկրին դրական արձագանք ստանալ վիզաների ազատականացման գործընթացը սկսելու համար: Երեկ Փարիզում, հերթական հանդիպումն էր: Դրանից առաջ քննարկումներ ենք ունեցել Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ավստրիայում ու Գերմանիայում»,- նշեց ԱԳ փոխնախարարը: Նրա խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի բարդությունները կախված են ոչ այնքան Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններից, որքան համաեվրոպական միգրացիոն խնդիրներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան