«Վստահ չեմ, որ Հայաստանում բոլորը տեղյակ են, թե ինչ է վիզաների ազատականացումը». Եվրամիության դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Մենք տեղյակ ենք, թե Հայաստանում ինչ աշխատանքներ են տարվում երկխոսության մեկնարկի ուղղությամբ, սակայն դա միայն ԵՄ անդամ 28 երկրների միասնական դիրքորոշման արդյունքում է հնարավոր. այս մասին այսօր՝ վիզաների ազատականացման թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում, նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Վստահ չեմ, թե Հայաստանում բոլորն են տեղյակ՝ ինչ է վիզաների ազատականացումը: Առանց վիզայի ճամփորդելը չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան ԵՄ անդամ երկրներում աշխատել կամ ապրել: Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներում 6 ամսվա ընթացքում մնալ ոչ ավել, քան 90 օր»,- ընդգծեց ԵՄ դեսպանը:

Նրա խոսքով՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանը պետք է լուրջ բարեփոխումներ անի. «Պետք է ուսումնասիրենք փաստաթղթերի ճշտությունը, սահմանները, ապաստան հայցելու դեպքերը, հիմնարար իրավունքները: Միայն դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի ԵՄ անդամներին և Եվրախորհրդարանին՝ քննարկել հարցը»:

Անդրեա Վիկտորինը հավելեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ իրականացնել ահրաժեշտ բարեփոխումները և հասնել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան