Նոյեմբերին Լավրովի՝ Երևան այցի ընթացքում ՀՀ-ում գործող բիոլաբորատորիա ռուս մասնագետների մուտքն ապահովող հուշագիր կստորագրվի. «Կոմերսանտ»

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

Ռուսաստանցի մասնագետների, այդ թվում՝ զինվորականների համար կերաշխավորվի Հայաստանում ամերիկյան Պենտագոնի միջոցներով ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ մուտքը: «Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ համապատասխան հուշագիրը ծրագրվում է ստորագրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի ընթացքում:

«Կոմերսանտը» գրում է, որ բանակցությունների ընթացքից տեղյակ ռուսական և հայկական աղբյուրները հայտնել են, թե հուշագրի ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են, և այն կստորագրվի Սերգեյ Լավրովի՝ նոյեմբերի 10-11-ը նախանշված երևանյան այցի ընթացքում: Մեկ այլ աղբյուր էլ հաստատել է, որ փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է միջգերատեսչական համաձայնեցման փուլում:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ հուշագիրը ենթադրում է բժշկա-կենսաբանության ոլորտում երկու երկրների համագործակցություն: Ընդ որում, Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ այցելելու թույլտվություն կունենան նաև ինչպես ՌԴ Առողջապահության, այնպես էլ Պաշտպանության նախարարության մասնագետները:

ԱՄՆ-ի միջոցներով արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են անցկացվում, ուսումնասիրվում են վիրուսներ և շտամեր, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում և Հայաստանում: Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը բազմիցս է ԱՄՆ-ին քննադատել ռուսական սահմանների մոտ «ռազմական բժշկա-կենսաբանական ակտիվության համար» և խոստացել է հասնել նրան, որ հարևան երկրներում գործող այդ լաբորատորիաների գործունեությունը բաց լինի Մոսկվայի համար:

Հրապարակման և Սերգեյ Լավրովի այցի շուրջ Factor.am-ը փորձեց պատասխան ստանալ Հայաստանի ԱԳ նախարարությունից:

«Ներկայումս այցի կազմակերպման շուրջ աշխատանքներ տարվում են: Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթի ստորագրմանը և դրա բովանդակությանը, ապա նախքան փաստաթղթերի ստորագրումը, դրանց բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք կարող անել»,- նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: