ՌԴ-ն Սիրիայում լրացուցիչ 300 ռազմական ոստիկանների է տեղակայել

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

ՌԴ-ն լրացուցիչ ևս 300 ռազմական ոստիկանների է տեղակայել Սիրիայում՝ թուրք-սիրիական սահմանային 30 կմ-անոց գոտում հատուկ առաջադրանք կատարելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարությունում:

«ՌԴ Զինված ուժերի ռազմական ոստիկանության ստորաբաժանման շուրջ 300 զինծառայողներ, որոնք տեղակայված են Չեչնիայի Հանրապետությունում, ժամանել են Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում: Դրանում նշվում է, որ մեկնել են Հյուսիսային Օսիայի օդանավակայանից:

Զինծառայողներն առաջադրանքների կատարմանը կանցնեն առաջիկայում: ՌԴ ՊՆ-ում նշել են, որ նրանք պետք է ապահովեն բնակչության անվտանգությունը, կարգուկանոն պահպանեն և տարբեր շրջաններում պարեկություն անեն: Նրանք նաև կօժանդակեն քրդական ինքնապաշտպանական ջոկատների և զինամթերքի՝ թուրք-սիրիական սահմանային 30 կմ-անոց գոտուց դուրսբերմանը:

Հոկտեմբերի 22-ին, հիշեցնենք, Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կարգավորմանն ողղված համատեղ գործողությունների մասին հուշագիր են ստորագրել: