Նաիրի Հունանյանի խոսելը ձեռնտու է Հայաստանի պետականությանը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հոկտեմբերի 27-ի գործով հիմնական վկաները մեկը մյուսի հետևից առեղծվածային մահով հեռացան և, ըստ էության, շատ քիչ մարդ է մնացել, որոնք կարող են Հոկտեմբերի 27-ի լուսաբանման հետ կապված խնդիր լուծել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Երեկվանից ես տեսնում եմ, թե ինչպիսի անհանգստություններ կան տարբեր լրատվամիջոցների կողմից՝ կապված նրա հետ, որ եթե Նաիրի Հունանյանը խոսի, սա ո՞ւմ է ձեռնտու: Սա ձեռնտու է Հայաստանի պետականությանը»,- ասաց պատգամավորը:

Ամեն դեպքում, նրա կարծիքով, եթե նույնիսկ Նաիրի Հունանյանը խոսի, նրա ասածը դեռ վերջին ճշմարտությունը չի. «Եթե դեռ այն ժամանակ նախաքննական մարմնի հետ Նաիրի Հունանյանի համագործակցությունը լիներ շարունակական, և քաղաքական նպատակահարմարությունները չխոչընդոտեին բացահայտումներին, մենք, այնուամենայնիվ, կունենայինք շատ արժեքավոր բացահայտումներ, և կունենայինք այն, որ այսքան տարի այս հարցականները չէին մնա մեր հասարակության տրամադրությունների մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: