96-ին ԱԺ բակում կրակելու հրամանը տվել էր Սերժը, բարեբախտաբար, հրամանատարը խախտել է հրամանը․ Վահան Շիրխանյան

Լուրեր

07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
07.04.2026 | 17:40
Բուհերի ընդունելության նոր կարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2030 թվականը․ ԿԳՄՍՆ
07.04.2026 | 17:31
Հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելը սահմանադրակա՞ն է․ ՍԴ-ն նիստ է նշանակել
07.04.2026 | 17:23
Կարեն Խաչանով․ Կա զայրույթ և հիասթափություն
Բոլորը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գրավոր պատասխանել է Factor.am-ի  մի քանի  հարցերին

Պարոն Շիրխանյան, Ձեր կարծիքով՝ հնարավոր է, որ վաղաժամկետ ազատ արձակման համար դիմած  Նաիրի Հունանյանը  քննչական մարմիններին  ինչ-որ նոր բաներ պատմելու նպատակ ունի։  

-Չգիտեմ, չեմ կարծում։

«Հոկտեմբերի 27-ի»  գործով բազմաթիվ վկաներ  եւ դերակատարներ այլեւս կենդանի  չեն  մեքենայի տակ են ընկել, ինքնասպանություն են գործել, բայց Կարեն եւ Նաիրի Հունանյանները ողջ են, ըստ Ձեզ՝ նրանք  կարող են ունենալ  նոր ասելիք։

-Նրանց արածի արդյունքում Հայաստանը դարձավ երկու մարդու բոստան, 19 տարի քայքայվեց, թալանվեց, կողոպտվեց, զրկվեց զարգացման ներուժից, դարձավ կեղծիքի, մասսայական, կազմակերպված և սերժա-ռոբերտական կլանի կողմից խրախուսվող արտագաղթի երկիր։ Դրանց կարեկցողը դասվելու է իրենց շարքերում։

-Ինչո՞ւ «Մարտի 1» -ի գործի քննությունը վերսկսվեց, «Հոկտեմբերի 27»-ինը՝ ոչ։

-Առանց  «27-ի»   բացահայտման հնարավոր չի լինի առողջացնել ոչ հասարակությունը, ոչ էլ պետությունը։ Այստեղ ես թվարկեցի «27-ի»  մի քանի հետեւանքները, բայց դրանք շատ են եւ այսօր ուղղակի արգելակում են Հայաստանի առաջնթացը, զարգացումը։

Դուք առաջ էիք քաշել վարկած, որ հանցագործության մոտիվը կարող էր լինել ղարաբաղյան հարցի լուծման «Մեղրիի տարբերակը», նաև վկայակոչել էիք Վազգեն Սարգսյանին, որ զայրացած ասել է, թե Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ: Հետագայում, երբ չկային Դեմիրճյանն ու Սարգսյանը, ինչո՞ւ, ուրեմն, Քոչարյանը չիրագործեց իր ծրագիրը։

-Նախ, գլխավոր մոտիվը անսահմանափակ իշխանություն ունենալն էր, ինչի մասին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն ԴեմիրՃյանի գոյության դեպքում Ռոբերտը եւ Սերժը երազել նույնիսկ չէին հանդգնի։ Ինչ վերաբերում է «Մեղրիի տարբերակին», այն հակասում էր և՛ Հայաստանի,  և՛ Ռուսաստանի ռազմավարական շահերին, և վերջինս կտրականապես դեմ արտահայտվեց այդ տարբերակին։ Սա է պատճառը։ Ռուսաստանը փրկեց Մեղրին։

-Սերժ Սարգսյանի դերակատարությունը, մասնակցությունը այս բոլոր փոխկապակցված գործընթացներին ո՞րը կարող էր լինել։

-Ինչու՞ կարող էր։ Նա միշտ էլ եղել է առաջին գծում, բայց ստվերի տակ։ 1996 թ․ սեպտեմբերի 26-ին ԱԺ հայաթում կրակել են նրա հրամանով, նրա հատուկ նշանակության գնդի զինվորները, այնտեղ այդ օրը բանակ չի եղել։ Բարեբախտաբար, հրամանատարը խախտել է Սերժի հրամանը և զենքերը լիցքավորել ոչ մարտական փամփուշտներով։ Բոլոր կառույցների քանդման գործում նա եղել է առաջին գծում, լինեն դրանք արդյունաբերական, թե կառավարման համակարգեր։ Մարտի 1-ի կազմակերպման եւ իրագործման մեջ նրա դերակատարումը եղել է վճռորոշ։ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, երբ կառույցը ղեկավարում էր Սերժը։ՀՀԿ-ի գաղափարազրկման, բարոյա-հոգեբանական այլասերման հեղինակը նույպես նա է եղել։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ Ձեր՝ «Հոկտեմբերի 27-ին»  վերաբերող  նամակում ամեն ինչ ստուգվելու է։ Ի՞նչ է այս ընթացքում ստուգվել, ի՞նչ են Ձեզ ասել, զանգե՞լ են, կանչել են հարցաքննության, կա՞ն այլ վկաներ։

-Այո, ես եղել եմ ՀՔԾ-ում, ԱԱԾ-ում, տվել եմ լրացուցիչ հիմնավորումներ։ Հետագա ընթացքից տեղյակ չեմ։

Ըստ Ձեզ, ո՞րը կլինի Ռոբերտ Քոչարյանի ռեակցիան, եթե նրան մեղադրանք առաջադրվի «Հոկտեմբերի 27-ի» գործով։

-Եթե առաջադրվեց մեղադրանք, անպայման կլինի գուցե և դաժան, բայց արդարացի դատավճիռ։ Իսկ նրա ռեակցիան ինձ չի հետաքրքրում։

Արման Բարսեղյան