Լիբանանում բողոքի ակցիաները շարունակվում են. Միշել Աունը ցուցարարների հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Լիբանանում ութերորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: Ցուցարարները պահանջում են կենսապայմանների բարելավում և կոռուպցիայի դեմ պայքար: Այս մասին գրում է ՍԱՆԱ-ն:

Այսօր վաղ առավոտից ցուցարարները կրկին հավաքվել են մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում և այլ շրջաններում՝ փակելով գլխավոր ճանապարհները, այդ թվում՝ դեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղին, ինչպես նաև երկրի մնացյալ շրջանների հետ մայրաքաղաք կապող թունելները:

Անվտանգության ուժերն ու զինվորականները փորձում են բացել ճանապարհները:

Երկրում բողոք ցույցերի պատճառով չեն աշխատում մի շարք դպրոցներ, բանկեր, մասնավոր ձեռնարկություններ, իսկ Սաիդայում, Տիրում, Ան-Նաբաթիայում, Տրիպոլիում, ինչպես նաև Բեքաայում և Աքքարում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Մինչ այդ, Լիբանանի նախագահ Միշել Աունը ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել:

«Կառուցողական երկխոսությունը երկիրը փրկելու լավագույն ուղին է: Ես օատրաստ եմ հանդիպել ցուցարարների հետ և լսել նրանց պահանջները, ինչպես նաև ներկայացնել իմ դիրքորոշումը»,- ժողովրդին ուղղված տեսաուղերձում ասել է Աունը, որը հեռարձակվել է Al Mayadeen հեռուստաալիքով:

Նախագահը նշել է, որ երկրի քաղաքական համակարգ զարգացման կարիք ունի. «Սակայն բարեփոխումները մշակվում են ոչ թե հրապարակներում, այլ սահմանադրական ինստիտուտներում»: