Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է, քիչ անց հարցաքննության կժամանի նաև Գագիկ Հարությունյանը

Լուրեր

04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
Բոլորը

Այս պահին Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը հարցաքննվում է Հատուկ քննչական ծառայությունում: Մինչև 18:00-ն հարցաքննության է հրավիրված նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՀՔԾ-ի մեր աղբյուրները:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն իր հերթին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս տեղեկությունները չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունն իշխանության յուրացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, որի շրջանակում իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

ԱԺ նախկին նախագահն այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Հարությունյանի կարգավիճակը հայտնի չէ:

Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն ԱԺ մուտքագրելու ժամկետը. իրականում այն մուտքագրվել է 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ մուտքագրման ամսաթիվ է նշվել 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում՝ այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Նարեկ Կիրակոսյան