Ապագան ենթադրում է համագործակցություն. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։

«Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,– նշել է վարչապետ Աբեն:

Շնորհակալություն հայտնելով կայսեր գահակալության պատմական իրադարձությանը մասնակից լինելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Թեև մենք աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու ենք, սակայն մոտ ենք մեր արժեքներով, մեր մշակույթով ու պատմությամբ։ Երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, որոնք տարբեր առումներով ունեն շատ նմանություններ։ Մենք պետք է նայենք առաջ: Ապագան ենթադրում է համագործակցություն: Հավատացած եմ, որ կարող ենք միասին շատ բան անել»: Նա փոխգործակցության համար հեռանկարային է համարել նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ հոսքերի տեղեկատվության կառավարման ոլորտները։

Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում ճապոնական ընկերություններին ևս տեսնել մեր երկրում»,– ընդգծել է նախագահը:

Նշելով, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում արտակարգ իրավիճակների կառավարման և բնական աղետների դեմ պայքարի, տարերային աղետների կանխարգելման գործում ճապոնական օժանդակությունը մեր երկրին»: Նա կարևորել է նաև միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ու երկրաշարժերի կանխատեսելիության ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Նշելով, որ երկու երկրները ստորագրել են ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը գործուն հնարավորություններ է ստեղծում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով կայացած բանկային համակարգ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ։ Նա համագործակցության առումով հեռանկարային է համարել նաև սննդի անվտանգության ոլորտը։

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ երկու երկրները միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու կարիք ունեն։ Նա կարևորել է ճապոնական ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության ներուժի և հնարավորությունների մասին տեղեկացնելը: «Կարևոր է իրազեկել ընկերություններին այն մեծ ներուժի մասին, որ Հայաստանն ունի, ինչպես նաև տեղյակ պահել, որ Դուք՝ որպես նախագահ, մեծապես կենտրոնացած եք նման կարևոր ոլորտների զարգացման վրա»,-նշել է վարչապետ Աբեն: Այդ նպատակով նա կարևոր է համարել համատեղ բիզնես ֆորումի անցկացումը։

Հայաստանի նախագահն իր և կառավարության անունից Ճապոնիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան։ «Ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել մեր երկրում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը»,- ասված է հաղորդագրությունում: