Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է Բաքու
Քաղաքականություն
24.10.2019 | 14:11Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու` մասնակցելու հոկտեմբերի 25-26-ին կայանալիք «Չմիավորված շարժման» (NAM) պետության և կառավարության ղեկավարների 18-րդ գագաթնաժողովին. գրում է ermenihaber-ը:
Չավուշօղլուն հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցել է վերոհիշյալ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Պաղեստինի հարցով նախարարների կոմիտեի նիստին:
Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում երկկողմ հանդիպումներ է ունենալու իր գործընկերների հետ: