ՀՀ-Սիրիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը և խմբի ամդամները հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Տիգրան Ուլիխանյանն իր և բարեկամական խմբի անունից դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված ռազմական ներխուժումը Սիրիայի ինքնիշխան տարածք:

Պատգամավորն ընդգծել է, որ թուրքական զինուժի գործողություններն անընդունելի են Հայաստանի համար ոչ միայն Սիրիայում բնակվող հայության, այլև՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքին վտանգ սպառնալու տեսանկյունից:

Բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները ևս հանդես կգան դատապարտող հայտարարություններով ու գործուն միջամտությամբ կկանխեն հակամարտության հետագա խորացումը:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նշել է, որ Սիրիան մշտապես բարձր է գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը:

Խոսելով իր երկրում Թուրքիայի իշխանությունների ծավալած գործողություններից՝ դեսպանն անդրադառձել է Հայոց ցեղասպանությանը: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Սիրիային վերակառուցման գործընթացում ևս:

Պատգամավորները հետաքրքրվել են նաև թուրքական գործողություններից տուժած՝ կանանց և երեխաների, ինչպես նաև եզդի համայնքի ներկայացուցիչների ճակատագրերով: