Վահան Մարտիրոսյանը կարևորել է իտալական ընկերությունների ներգրավվածությունը ճանապարհաշինական և ՏՏ ոլորտներում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին։
 
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ամուր հիմքերը: 
 
Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է իտալական կազմակերպությունների ու իտալացի մասնագետների ներգրավմամբ իրականացվող ճանապարհաշինական  ծրագրերին՝ կարևորելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։ 
 
Խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ներկա և հետագա ընթացքի մասին՝ նախարարը ներկայացրել է ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները: Նա ընդգծել է, որ նախարարության ներկայացուցիչներն ամենօրյա հսկողություն են իրականացնում առկա թերացումները շտկելու ուղղությամբ, նաև խնդրել դեսպանին իր կողմից ևս ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրում առաջիկայում լրացում կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող մի շարք հարցեր։
 
Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև վերջին օրերին Երևանում անցկացված ՏՏ ոլորտի մի շարք միջազգային համաժողովների արդյունքները և հույս հայտնել, որ առաջիկայում իտալական ընկերությունների հետ ևս այս ոլորտում համագործակցության հիմքեր կստեղծվեն, կբարձրանա հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը և ներկայացվածությունը Իտալիայում։