«Այսուհետ ԿԳՄՍՆ-ն շատ խիստ չափանիշներով է ընտրելու դրամաշնորհային նախագծերը». Արա Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Ի՞նչ անել, որ դրամաշնորհների տրամադրման մրցութային պայմաններում պետությունը, այնուամենայնիվ, կարողանա իրականացնել իր քաղաքականությունը։ Մենք ընտրել ենք շատ ստույգ ճանապարհ․ այնպիսի պայմաններ դնել, որոնք ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

«Նախկինում գործող դրամաշնորհային պայմանների արդյունքում մեզ են դիմում շատ պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող նախագծեր, որոնց ազդեցությունը ոլորտի ու հանրային կյանքի բարելավման համար տևական չէ։ Իսկ մենք պետք է կարողանանք հստակ ձևակերպել խնդիրը և հասկանալ՝ որտեղ է պետությունը, այսինքն՝ հարկատուների ներդրումներն ինչ ոլորտներ են գնում։ Այսուհետ շատ խիստ չափանիշներով ենք ընտրելու դրամաշնորհային նախագծերը»,- ասաց փոխնախարարը։

Նրա կարծիքով՝ Մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական պատասխանատվություն. «Աշխատելով բավարարել բոլորի պահանջները և աջակցել բոլորին, չենք կարողանում իսկապես արժեք ներկայացնող խմբերը, ստեղծագործությունները հանրայնացնել և դուրս բերել միջազգային շուկա։ Եվ եթե մենք ճշգրտումներ չմտցնենք մեր պայմանների մեջ, իսկ ֆինանսական ռեսուրսն անսահման չէ, չենք կարողանա նույնիսկ այդ սակավ ռեսուրսը ճիշտ բաշխել և արդյունավետ կիրառել։ Համոզված եմ՝ ճիշտ բյուջետավորման, ճիշտ մշակութային քաղաքականության և դրամաշնորհային ճիշտ պայմաններում կկարողանանաք եղած միջոցները շատ ավելի արդյունավետ օգտագործել ու բազմապատկել՝ արդյունքի տեսանկյունից»։

Խզմալյանը նշեց, որ դրամաշնորհների նոր պայմանները կհրապարկվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն առաջնահերթություն է տալու բոլոր այն նախագծերին, որտեղ հստակ կլինի կրթական բաղադրիչը․ «Դրամաշնորհները երկու փուլով կանցկացնենք․ սկզբում հայտը կուսումնասիրենք, հետո հեղինակներին կհրավիրենք շնորհանդեսի, որի ընթացքում հանձնաժողովի անդամները նրանց հարցեր կուղղեն՝ հասկանալու ծրագրի նրբությունները։ Դրամաշնորհների մեջ շատ խիստ է դրվելու այն հարցը, թե տվյալ նախագիծն ինչ տևական ազդեցություն է ունենալու երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացման ու նոր կապերի հաստատման տեսանկյունից»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց նաև նախարարության նոր նախագծերից մեկը՝ «Դասարան+դասական»-ը։

«Այս նախագծի շրջանակում մրցութային կարգով՝ շարադրությունների հիման վրա, ավագ դպրոցներից կընտրվեն սաներ, որոնք հինգ օր Գ․ Սունդուկայնի անվան ազգային ակադեմիական թատրոնում հնարավորություն կունենան շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Նրանք կշրջեն ետնաբեմում, այնտեղից կդիտեն ներկայացումը, կլինեն դիմահարդարման սենյակում և կհասկանան, որ թատրոնը բարդ արդյունաբերություն է։ Մեր նպատակն է պատրաստել վաղվա քիչ, թե շատ պրոֆեսիոնալ հանդիսատեսին»,- ընդգծեց Արա Խզմալյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան