Շուշին կունենա ջրամատակարարման նորացված համակարգ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ԱՀ քաղաքաշինության նախարարության պատվերով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների կողմից պատրաստվել է Շուշի քաղաքի ջրամաքրման կայանի և նոր ջրամբարների կառուցման նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, նախագծի գլխավոր ճարտարագետ Պարգև Բալջյանն ասել է, որ Շուշիի ջրամաքրման կայանը վաղուց դադարել էր շահագործվել:

Բացի դրանից քաղաքը սպասարկող 2 ջրավազանները, որոնք գտնվում են Շուշիի վերնամասում, գործնականում կիսով չափ լցվել էին ցեխով և ջրաբերուկներով, որի պատճառով վատացել էր ջրի որակը, իսկ ջրամատակարարման ցանցում շատ հաճախ նկատելի էր պղտորություն:

«Ըստ նախագծի՝ պետք է նախ և առաջ առկա ջրավազանների փոխարեն կառուցել նորերը՝ հաշվի առնելով քաղաքի հետագա զարգացումը: Արդյունքում կլուծվի մոտ 10 000 բնակչի ջրով ապահովման հարցը: Երկրորդ կարևոր խնդիրն է վերականգնել շահագործումից դուրս եկած մաքրման կայանը: Բացի այս ամենից, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախկին աղբյուրները, որոնք ներկայումս մատակարարում են ջուր, որոշ հատվածներում կարիք ունեն վերանորոգման: Պետք է փոխել մաշված խողովակները: Հաշվի առնելով քաղաքի հետագա զարգացումը՝ անհրաժեշտություն ծագեց փնտրել նոր ջրաղբյուր, որից լրացուցիչ ջրաքանակներ կուղղվեն դեպի Շուշի»,- մանրամասնել է նախագծի գլխավոր ճարտարագետը: