«Եթե Թուրքիան ոչ պատշաճ վարք դրսևորի, պատժամիջոցներ կկիրառենք». Դոնալդ Թրամփ

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է հրադադարը: Եթե նույնիսկ փոքր բախումներ լինեն թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև, ապա դրանց թիվը այդքան էլ շատ չի լինի. փոխանցում է ermenihaber-ը:

Թրամփը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ ձեռք բերված կրակի դադարեցումից առաջ:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Այնուհետև անդրադառնալով քրդերի հետ ԱՄՆ հարաբերություններին՝ Թրամփն ասել է. «Մենք քրդերին 400 տարի ի վեր չենք խոստացել, որ մնալու եք տարածաշրջանում (խմբ. Սիրիայի հյուսիս): Մենք իմաստուն վարվեցինք, երբ ԱՄՆ զորքերը դուրս եկան այդ շրջանից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։