Սեպուհ սրբազանը կոչ է հղել Արամ Աթեշյանին և Սահակ Մաշալյանին

Լուրեր

03.02.2026 | 15:09
Փարիզի դատախազությունը խուզարկում է Իլոն Մասկի X-ի ֆրանսիական գրասենյակը
03.02.2026 | 15:00
Արշակ արքեպիսկոպոսը ևս 2 ամիս կալանքի տակ կմնա // Խոշոր հրդեհ Թեհրանում․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 14:52
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիևում է․ նա ելույթ է ունենում Գերագույն ռադայում
03.02.2026 | 14:44
Դավիթ Խուդաթյանը՝ 15 ջրամբար կառուցելու Կառավարության խոստումը չկատարելու մասին
03.02.2026 | 14:29
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ավարտում է իր պաշտոնավարումը․ Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռիտերին
03.02.2026 | 14:24
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.02.2026 | 14:19
Ջանի Ինֆանտինոն ակնարկել է, որ Ռուսաստանի հավաքականները կվերադառնան միջազգային ասպարեզ
03.02.2026 | 14:13
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.02.2026 | 14:00
Արայիկ Հարությունյանը սխալվում է․ գործազուրկների թիվը մի քանի անգամ ավելի է
03.02.2026 | 13:50
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց
03.02.2026 | 13:41
Տելեգրամյան ալիքով թմրամիջոց էր ձեռք բերել ու իրացնելու նպատակով փաթեթների մի մասը տեղադրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի տարբեր հատվածներում
03.02.2026 | 13:32
Հաստատվել է ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգն Օլիմպիական խաղերում
03.02.2026 | 13:30
Ադրբեջանն իր 4 քաղաքացիների է կալանավորել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար
03.02.2026 | 13:25
Կարևոր որոշում ենք ընդունել՝ ինչպիսին պետք է լինի նոր ատոմակայանի տիպը․ Դավիթ Խուդաթյան
03.02.2026 | 13:22
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս
Բոլորը

Որքան մոտենում և ավելի առարկայական է դառնում Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, այնքան ցավոտ և մտահոգող խնդիրներն առավել սրությամբ են երևան գալիս։ Գերմանիայի Հայոց թեմի հոգևորականներից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նամակին հետևել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի նամակ-կոչը՝ ուղղված պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին. գրում է ermenihaber-ը:

Չուլջյանը մասնավորապես կոչ է արել վեր կանգնել անձնական ամբիցիաներից, կանգ առնել և սթափվել՝ հաշվի առնելով հայ համայնքի և պատրիարքական աթոռի երկարաժամկետ շահը։

Խոսելով Թուրքիայից դուրս գտնվող բնական թեկնածուների իրավունքների սահմանափակման մասին՝ Գուգարաց թեմի առաջնորդը մասնավորապես նշել է.

«Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրև լիարժեք գահակալ, ուստիև ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ և որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգևոր ինքնասպանության սկիզբն է: Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ: Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից և ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների և որակական հատկանիշների մրցակացություն:»

Ըստ Սեպուհ արք. Չուլջյանի՝ կանոնադրության փոփոխությունը հենց իր անձով է պայմանավորված եղել, ուստի ինքը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել իր թեկնածությունից՝ հանուն Թուրքիայից դուրս ապրող մյուս հոգևորականների իրավունքների ընտրությանը մասնակցելու նրանց հնարավորության վերականգնման։