Սա քարտ-բլանշ էր Ադրբեջանին, ինչի մեղավորն այսօրվա ապաշնորհ իշխանություններն են. Շարմազանովը՝ Լավրովի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, արցախյան հիմնահարցում ինքը պետք է բերի իր նոր հայեցակարգը: Մենք այդպես էլ իր հայեցակարգը չտեսանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Միգուցե այդ հայեցակարգն Ալիևին կիրթ և նորմալ համարելն է կամ Դուշանբեի վերելակում մութ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Բայց մի բան ակնհայտ է, որ, դժբախտաբար, առաջին անգամ մեր դաշնակից երկիրը իր ԱԳ նախարար Լավրովի շուրթերով «Վալդայ»-ի ֆորումում ուղիղ մեղադրանք է հնչեցնում բանակցությունները ապակառուցողական հուն տանելու համար Հայաստանի ղեկավարությանը: Ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանում համանախագահ որևէ երկրի ԱԳ նախարար Հայաստանի իշխանությունների հասցեին ուղիղ նման մեղադրանք չի հնչեցրել»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ եթե ապրիլյան պատերազմից հետո բոլորը  բոլորը մեղադրում էին Ադրբեջանին, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան այդ ընթացքում նշեց, որ Ադրբեջանի գործողությունները սադրանք են Հայաստանի հանդեպ Չինարիի դեպքից հետո, երբ ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովը ուղիղ նշեց, որ Արցախը ուշ թե շուտ պետք է վերադառնա բանակցային սեղան, այսօր մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո համանախագահ երկրները դեղին քարտ ցույց տվեցին Փաշինյանին, իսկ Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով մեղադրանք հնչեցրեց Հայաստանի իշխանության հասցեին՝ բանակցությունները ապակառուցողական հուն տանելու մեջ:

«Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին, և սրա մեղավորն այսօրվա ապաշնորհ իշխանություններն են»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում: