«Չեմ հետաքրքրվել, չեմ տեսել». Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, չի հետաքրքրվել, նրա առողջական վիճակով: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանն ասաց՝ միայն մամուլից է տեղեկացրել երկրորդ նախագահի առողջական վիճակի մասին:

«Առանց տեսնել ձեզնից չեմ պրծնում, ձեր ցավը տանեմ»,- կատակեց ԲՀԿ առաջնորդը:

Լրագրողի դիտարկմանը՝ չի՞ հետաքրքրում նրան Ռոբերտ Քոչարյանի վիճակը, Ծառուկյանն ասաց, որ բոլոր նախագահների վիճակն էլ իրեն հետաքրքրում է, քանի որ ապրում է այս երկրում:

«Անընդհատ ուզում եք կապեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բայց ամեն մեկն իր տեսակետն ունի, ես էլ իմ տեսակետն ունեմ: Ուզում եմ, որ լավ լինի, իմ երկիրը զարգանա, ժողովուրդը լավ ապրի, իսկ այդ բոլոր հնարավորությունները մենք ունենք, միայն պետք է միասնական լինենք, պետք է բոլորս միավորվենք: Այս 30 տարվա ընթացքում պետք է այնպես լիներ Արցախի խնդիրը, որ Ալիևը երբեք ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար, քայլ աներ, այլ իմանար, քայլ անելուց էլի կկորցնի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է, նա հիվանդանոցից դուրս է գրվել և տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան