ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որի տնտեսության ցուցանիշների բարելավում է կանխատեսվել. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Հայաստանն այն եզակի երկրներից է, որի տնտեսության ցուցանիշների հետ կապված միջազգային կազմակերպությունները բարելավում են կանխատեսել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Եթե մենք դիտարկենք աշխարհի միտումները, զարգացումները, ապա կտեսնենք, որ դրանց հետ կապված այս բոլոր կառույցներն ավելի վատատեսական կանխատեսումներ ունեն: ԱՄՆ-Չինաստան հնարավոր առևտրային պատերազմները, տարբեր տարածաշրջաններում որոշակի բացասական միտումները, արդյունքում աշխարհի մակարդակով զարգացման ավելի նվազ սցենար է դրված, մոտավոր 3 տոկոս: Տեսնում ենք, որ Հայաստանն ավելի բարելավել է իր դիրքերը»,- հավելեց նա:

Տնտեսագետ պատգամավորի խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ՝ արտաքին շուկաներում պահանջարկի որոշակի նվազումն ավելի անցնցում կտանեն այն երկրները, որտեղ ծառայություններն են մեծ հաշվով կարևորվում. «Զարգացող երկրներն ավելի մեծ հնարավորություն ունեն այդ նույն ներդրումների դիմաց ավելի մեծ տնտեսական աճ գրանցել, քան զարգացած երկրները, որովհետև այստեղ ավելի մեծ է չօգտագործված ներուժը»:

Արտակ Մանուկյանը չափազանց ուրախալի է համարում այն, որ 2019 թվականին Հայաստանի առաջանցիկ աճի տեմպերը կրկնակի ավելի արագ են, քան աշխարհում միջինում կանխատեսվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: