Գերմանիայի արտգործնախարարը Սիրիայում Թուրքիայի գործողությունները անօրինական է համարել

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին. փոխանցում է ermenihaber.-ը:

Գերմանական «ZDF» հեռուստաընկերության ուղիղ եթերում Մաասը մասնավորապես հայտարարել է․ «Ես չեմ հավատում, թե քրդական միությունների կամ քուրդ զինյալների վրա հարձակումները միջազգային իրավունքի տեսակետից օրինական են կամ որևէ աղերս ունեն օրինականության հետ։ Եթե նման զավթումը իր հիմնավորումը չունի միջազգային իրավունքում, ուրեմն այն հակասում է միջազգային իրավունքին»։

Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիայից պահանջել է  դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ժամանակավոր զինադադարի մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Մաասը նշել է, որ զինադադարը միայն հինգ օր չպետք է տևի, այն պետք է երկարատև լինի։

Իսկ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի առաջարկի վերաբերյալ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է․ «Մենք չենք կարող գումարներ վճարել այնպիսի բաների համար, որոնք մեր ընկալմամբ օրինական և արդարացված չեն»։

Մաասը չի ցանկացել պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրեն ուղղված անձնական վիրավորանքներին, սակայն նշել է․ «Վերջին հաշվով ես նախընտրում եմ, որ Էրդողանը ոչ թե հրթիռներով հարվածի, այլ խոսքերով։ Եթե այդ հարցում կարողանանք համաձայնության գալ, նա կարող է շարունակել իմ հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնել»։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էրդողանը հայտարել էր․ «Գերմանիայի արտգործնախարարը՝ իր չափը չճանաչող մի մարդ, վեր է կացել, ասում է, թե՝ Թուրքիայի զենք չենք վաճառելու։ Աման, մենք «կորած ենք»։ Ես ոչինչ չեմ կորցնի, կորցնողը դուք կլինեք։ Ի՞նչ պիտի լինի, եթե դու մեզ զենք չվաճառես, ի՞նչ է, պիտի կործանվե՞նք»։