Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։

 

«Իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ցուցահանդեսի անցկացումը կարևոր հարթակ է նոր համագործակցությունների ձևավորման և երկարաժամկետ զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներն են, որ երկխոսելու հնարավորություն են ստեղծում։ Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կծառայի նպատակին, կունենա շարունակական բնույթ և կստեղծի զարգացման նոր հիմքեր։

 

Տիգրան Խաչատրյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը, զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։

 

Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսություն, ինչպես նաև նոր գործընկերների և իրացման նոր շուկաների որոնումը։

 

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան հարյուր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը՝ ոգելից խմիչք, բնական հյութեր, հանքային ջուր, մսամթերք և կաթնամթերք, յուղ և ձեթ, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված միրգ և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն»,- ասված է հաղորդագրությունում: