Արթուր Վանեցյանից հետո ՊՎԾ-ն ԱԱԾ-ում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Պետական վերահսկողական ծառայությունն արդեն տևական ժամանակ է՝ Ազգային անվտանգության ծառայությունում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում: Կառույցում ուսումնասիրությունները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:

Նշենք, որ հեղափոխությունից հետո մինչ այս՝ ԱԱԾ-ում ընդհանրապես ստուգումներ չեն անցկացվել: Այս կապակցությամբ Factor.am-ի հարցին ի պատասխան, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «ՊՎԾ-ն կարող է իրականացնել ստուգումներ՝ օրենքով նախատեսված գերատեսչություններում»:

Պետական վերահսկողական ծառայությունը իրականացվող ստուգումները խիստ գաղտնի է պահում: Մեր հարցին՝ արդյոք ԱԱԾ-ում ստուգումներ են իրականացվում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, կառույցի լրատվականից Factor.am-ին պատասխանեցին. «Կան ուսումնասիրություններ, որոնք հրապարակման ենթակա չեն մինչև ուսումնասիրությունների ավարտը՝ ընթացքը չխոչընդոտելու նկատառումով: Ուսումնասիրություններն իրականացվում եմ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա»:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում ԱԱԾ գրեթե բոլոր վարչություններում: Ուսումնասիրվում են գնումների, ֆինանսատնտեսական գործընթացները: Ուշագրավ է այն, որ ստուգումները սկսվել են Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո:

Նարեկ Կիրակոսյան