ԵՄ-ին Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության հարցը հետաձգվել է մինչև 2020թ.

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ին Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը հետաձգվել է մինչև 2020 թվականը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելիս հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Նման որոշումը միասնական համաձայնություն է պահանջում: Մենք պետք է լուծում գտնենք մինչև 2020 թվականի մայիսին Զագրեբում նախատեսված գագաթնաժողովը»,- ասել է նա:

Միաժամանակ, և՛ Տուսկը, և՛ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցությունների մեկնարկից հրաժարվելու՝ Բրյուսելի որոշումը պատմական սխալ են կոչել: «Սա լուրջ պատմական սխալ է»,- ասել է Յունկերը: «Սա ձախողում չէ, սա սխալ է»,- իր հերթին ասել է Տուսկը:

Տուսկի խոսքով՝ սրա համար պետք չէ մեղադրել Տիրանային և Սկոպյեին: «Երկու երկրներն էլ լիարժեք իրավունք ունեն հենց այսօրվանից սկսել բանակցությունները, նրանք պատրաստ են: Դժբախտաբար, դրան պատրաստ չեն ԵՄ որոշ երկրներ»,- հավելել է նա:

Եվրոպական աղբյուրների համաձայն՝ բանակցությունների մեկնարկն արգելափակել է Ֆրանսիան: