Չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը, Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի վրա
Քաղաքականություն
18.10.2019 | 16:12Չնայած նախօրեին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը, այնուամենայնիվ, թուրքական բանակը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերի վրա. հաղորդում է ermenihaber-ը:
Այդ մասին հայտնում է թուրքական Cumhurriyet պարբերականը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։ Ըստ տեղեկությունների Թուրքիան հրետակոծում է Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքը։
Վերոնշյալ տեղեկություն, սակայն, հերքվել է թուրքական կողմից: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապատեղեկատվություն է որոկել բախումների մասին բոլոր լուրերը: Էրդողանը պնդել է, որ Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները։