Գարեգին Նժդեհի մասին հարցը անհրաժեշտ է պատմական տեսակետից դիտարկել. Մարիա Զախարովա

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Գարեգին Նժդեհի մասին հարցը անհրաժեշտ է պատմական տեսակետից դիտարկել։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Արմավիրում իրավիճակի մասին հարցին, որտեղ տեղի բնակիչները, իբր, պահանջում են հայկական եկեղեցուց հանել Գարեգին Նժդեհի պատվին դրված հուշատախտակը, և նրանց այդ հարցում խոստացել է աջակցել պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը։

Զախարովան նշել է, որ տեղյակ չէ հենց այդ կոնկրետ իրավիճակից։ «Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել։ Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում։ Այդ գնահատականն արդիական է»,- նշել է նա։

Զախարովայի հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ նման հայտարարություն ՌԴ ԱԳՆ խոսնակն արել է նաև 2016 թվականի հունիսի 10-ին՝ արժանանալով հայ հանրության արձագանքին, որ դա Հայաստանի ներքին գործն է:

Աշոտյանը նաև ընդգծել է, որ Գարեգին Նժդեհի անունը վարկաբեկելու գործով ակտիվորեն զբաղվում է ադրբեջանական քարոզչամեքենան, իսկ հակահայ մանիպուլյացիաների գագաթնակետը դարձավ Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային ելույթը: «Վերջին տասնամյակում Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հրապարակային փաստաթղթերում և զեկույցներում չի անդրադարձել Գարեգին Նժդեհի թեմային: Ինչո՞վ բացատրել Ձեր հռետորաբանության փոփոխությունը հիմա»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասին Ալիևը խոսել էր Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով «նացիզմը հերոսացնելու» համար: Այս հայտարարությանը հետևել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը՝ պատմական փաստերը չխեղաթյուրելու կոչով: