«Պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի, մի՛ համառեք, հիմար մի՛ եղեք». Թրամփը՝ Էրդողանին

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը: Սկանդալային ձևակերպումներ պարունակող  նամակը հրապարակել է Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներից Թրիշ Ռեյգանը. գրում է ermenihaber-ը:

Նամակը գրվել է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ «խաղաղության ակունք» գործողությունը սկսելու օրը: Նամակում Թրամփն Էրդողանին կոչ է արել չլինել համառ, հիմար ու բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, որը ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մալզում Քոբանի անունով:

Նամակի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի նախագահ

Եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր: Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք:

Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մալզումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում երբեք չէր անի:

Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:
Ավելի ուշ Ձեզ կզանգեմ:

Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»: