Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը:

Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, դա տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների:

«Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,- ասել է Փայլանը:

Փայլանի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը Թուրքիայի ռազմագործողության և Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի միջև համեմատություն անցկացնելու համար խստորեն դատապարտել է Փայլանի ելույթը:

Նրա խոսքով` տարածաշրջանը նման վիճակի հանգեցրել է «Քրդստանի բանվորական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է  հայ պատգամավորի կողմից Թուրքիայի ռազմագործողությունը «ցեղասպանության փորձ» որակմանը, ապա Զենգինն ասել է. «Ցեղասպանությունը այս երկրի բնակչի համար ամենածանր խոսքն է, որ կարող է օգտագործվել: Դա կոչվում է պառակտում: Անարդար մի վարվեք այս ազգի հետ»:

Կարո Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը:

«Անեծք այդ խոսքերին: Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,- ասել է Աքչայը:

Ազգայնական «Լավ» (İyi)  կուսակցության խմբակցության ղեկավարը  Փայլանի ելույթի վերաբերյալ ասել է, որ դատապարտում  է խորդհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտությունների օգտագործումը:

Ի պատասխան ելույթի քննադատություններին` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը արձագանքել է. «Փայլանի որոշ խոսքեր չեմ ընդունում, բայց կան բաներ, որ շատ ճիշտ են ասված: Սակայն եթե սա խորհրդարան է և արտահայտվելու վայր է, ապա բոլորն ազատ արտահայտելու են իրենց  մտքերը»: