«Կոմիտաս. խաղաղության գինը». թուրք լրագրող

Լուրեր

04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
Բոլորը

Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ  կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:

Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավորություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել իր սյունակում:

Ստորև համառոտ ներկայացվում է թուրք լրագրողի «Հնչում է Առավոտ լուսո» խորագրով համերգի շուրջ «Կոմիտաս. խաղաղության գինը» վերտառությամբ հոդվածը.

«Հոկտեմբերի 7-ին, երբ քայլում էի դեպի «Ջեմալ Ռեշիթ բեյ» համերգասրահ, սոցցանցերը փոթորկվում էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Հեռախոսս անձայն ռեժիմի վրա դրեցի, գցեցի պայուսակիս մեջ և գերադասեցի շարունակել վայելել այն համերգը, որը քիչ անց դիտելու էի…

Կոմիտասի ձայնով և տեսաձայնագրություններով կարճ տեսահոլովակ էին պատրաստել: Այդ ֆիլմը դիտելուց ինձ Հրանտին (խմբ. Դինք) հիշեցրեց: Համերգասրահը  լեփ-լեցուն էր: Բազմաթիվ արվեստագետներ, գրականագետներ և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ կային: Այնտեղ էին նաև հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և հասարակական գործիչներ…

Երբ դուրս եկա մոտ 3 ժամ տևած համերգից հոգեպես թարմացած: Դեռ ավելին, համերգից առաջ ընթերցածս Թրամփի սպառնալից թվիթերյան գրառման համար գուցե և գտա ամենաճիշտ պատասխանը:

Մենք, այսինքն Անատոլիան (խմբ. Արևելյան Թրակիա, Արևմտյան Հայաստան) չի հիմնվել տնտեսական հողի վրա, այլ հիմնված է հազարավոր տարիներ շաղախված մշակութային ժառանգության վրա…

Նրանցից մեկը Կոմիտասն է… Այո, մեր ամենալավ պատասխաններից մեկը Կոմիտասն է, որ կարող են տալ Թրամփին կամ իր նմաններին… բավական է, որ հաշտվենք…»