Ադրբեջանը նոտա է ուղարկել ՌԴ ԱԳՆ-ին՝ բողոքելով Արցախ Զատուլինի այցի դեմ

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից:

Այստեղ նշել են, որ ՌԴ ԱԳՆ «պաշտոնական նոտա է ուղարկվել, որն արտացոլում է ադրբեջանական կողմի մտահոգությունը»՝ կապված Լեռնային Ղարաբաղում կազմակերպված միջոցառումներին Զատուլինի մասնակցության հետ:

Նոտայում դեսպանատունը ռուսական կողմին խնդրել է գնահատական տալ ԼՂ հակամարտության վերաբերյալ պատգամավորի արտահայտություններին:

Նշենք, որ անցյալ շաբաթ Կոնստանտին Զատուլինը Ստեփանակերտում մասնակցել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին:

Մինչ այդ էլ, հիշեցնենք, Բաքուն Արցախ այցելելու «սև ցուցակում» էր ներառել ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուին: