Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Հանրային խորհրդի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու աշխատանքային խումբ հարցի հետագա ուսումնասիրման և Հանրային խորհրդի դիրքորոշման ձևավորման նպատակով:

Աշխատանքային խմբի ձևավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարևորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը և կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված և օբյեկտիվ: Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաև անկախ փորձագետներով և ոլորտի մասնագետներով։ Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլև առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով և վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ: Նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է հոկտեմբերի 9-11-ը Բուխարեստում տեղի ունեցած Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի (AICESIS) արդյունքների վերաբերյալ ՀԽ պատվիրակության անդամների (Գագիկ Եգանյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հարություն Մեսրոբյան) կողմից տեղեկատվության տրամադրմանը: Հարություն Մեսրոբյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել այցի արդյունքները՝ հատկապես առանձնացնելով ասոցիացիայի ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմում ՀՀ  Հանրային խորհրդի ներկայացուցչին դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը:

Օրակարգի երրորդ հարցը կապված է եղել Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում կատարված աշխատանքների հետ: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են հակիրճ հաշվետություններ ընթացիկ գործունեության վերաբերյալ և անդրադարձել առաջիկա անելիքներին: Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը կախված է նախևառաջ հանձնաժողովների ակտիվ աշխատանքից, որտեղ պետք է մասնագիտորեն քննարկվեն, հասունանան և Հանրային խորհուրդ ներկայացվեն մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները և հասարակությանը հուզող հարցերը»,- ասված է հաղորդագրությունում: