Կանադան ևս կասեցրել է զենքի վաճառքը Թուրքիային

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային: Զենքի վաճառքի կասեցման մասին վերջին հայտարարությունն արել է Կանադան. փոխանցում է ermenihaber-ը:

Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ կառավարության որոշմամբ այլևս արտոնագիր չի տրվի որևէ զինատեսակ Թուրքիային վաճառելու համար:

Թուրքիայի գործողությունները դատապարտող Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս միակողմանի գործողությունը կացնահարում է այդ տարածաշրջանի փխրուն կայունությունը, վատացնում է հումանիտար իրավիճակը և ստվերում է ԻՊ-ի դեմ պայքարում այն կոալիցիայի հաջողությունները, որի անդամ է նաև Թուրքիան»:

Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2018-ին Թուրքիային 87 մլն կանադական դոլարի զինտեխնիկա է վաճառվել:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդերի դեմ նախաձեռնված «Խաղաղության ակունք» անվանումով ռազմագործողությունից ի վեր Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու որոշում են կայացրել Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Չեխիան, Ֆինլանդիան ու Հոլանդիան: