Պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, որ Վրաստանն ընկալի՝ չի կարող Հայաստանի շահերը տրորելով անցնել. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հեղաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

– Վիտալի Բալասանյանն այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիս է հրավիրել և բավական կոշտ հայտարարություններ է արել: Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով որևէ տեսլական չունի, նա շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը և, ընդհանրապես, Արցախի հարցում գործող իշխանությունները քաղաքականությունը գնահատել է դավաճանական: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Արցախում տեղի է ունենում նախընտրական պայքար և, բնականաբար, տարբեր թեկնածուներ տարբեր տեսակետներ են ասելու: Պարզապես եկեք հիշենք, օրինակ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը: Հայաստանում էլ տարբեր քաղաքական ուժեր ասում էին՝ պետք է զիջումների գնանք, հողեր հանձնենք, արցախցին ո՞նց էր զգում իրեն այդ ժամանակ:

– Բայց հիմա ամենաաղմկահարույցն ու ակտիվը, փաստորեն, Վիտալի Բալասանյանն է…

– Այսօր ինքն է խոսում, վաղը խոսելու է Մասիս Մայիլյանը, մյուս օրը խոսելու է Արայիկ Հարությունյանը… Մենք բոլորս այստեղ պետք է կարողանանք հասկանալ, որ նախընտրական ժամանակահատված է, քաղաքական տեսակետներ են արտահայտվում: Ամեն մեկը՝ իր պատկերացմամբ, իր ասելով, բայց դրանք ասվում են արցախցիների համար: Ա՛յ, երբ Վիտալի Բալասանյանը գար, Երևանի մեջտեղում այդ մամուլի ասուլիսը տար, միգուցե՝ կարող էր ինձ համար հետաքրքիր լինել այն տեսակետից, որ այստեղ ինչ ենք անելու: Բայց նա ասում է Արցախում, արցախցիների համար, արցախցիները կլսեն նրան, իրենց որոշումը կկայացնեն: Ես կցանկանայի՝ դիսկուրսը, որ մենք ենք սխալ թույլ տալիս Հայաստանում, երբ ամբողջ քաղաքական պայքարը գնում է անձերի քննադատության և խնդիրների վրա, Արցախում դա չլիներ: Ես ուրախ կլինեմ, որ թեկնածուները սկսեն խոսել իրենց թիմերի մասին, իրենց ծրագրերի մասին: Բայց գնացել են սրացումներ, եղել են մեղադրանքներ, հիմա գալիս են ինչ-որ պատասխաններ, բայց ես ուրախ կլինեմ, որ մեր քաղաքական մշակույթից այս կոլացիան հանենք:

– Նշում եք, որ նախընտրական շրջան է, և այդ համատեքստում եք տեսնում Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, բայց, ի վերջո, եթե նա այդ հայտարարությունները Երևանում չի անում, Երևանից արձագանքներ են գնում: Սա, կարծում եք, հակասություն չէ՞ երկու երկրների քաղաքական վերնախավերի միջև:

– Վերնախավը, այսօր տեսա, Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ լավ հանդիպում էին: Բայց այդտեղից էլ գալիս է խնդիրը, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եմ հանդիպում, քոմենթներում գրում են՝ «ի՞նչ նախագահ, մարզպետ» և այլն: Հիմա խնդիրն այդ է. մենք ինքներս կարողացել ենք ամեն ինչ ճիշտ անել, որտեղ մարդիկ նեղված չլինե՞ն: Այնտեղի քաղաքական կուսակցությունները պատրաստվում են ընտրությունների՝ ասելով, որ մենք ԱՀ Ազգային ժողովի ընտրությունների ենք գնում, իրենց ասում են՝ դուք ով եք: Մենք էլ պետք է հասկանանք, որ այս դիսկուրսը միակողմանի չի կարող լինել՝ մենք այստեղից ինչ ուզենք՝ ձեզ ասենք, այդտեղից ոչ մի բան չլսենք: Իսկ արդյո՞ք ես այստեղից պետք է թեկնածուների քննարկեմ, այլ ոչ թե գնամ և օգնեմ գործընթացին: Գնանք, ճիշտ հարցերով օգնենք, որովհետև, այսպես թե այնպես, մարտի 31-ին տեղի են ունենալու ընտրություններ, արցախցիներն այդ ընտրություններին մասնակցելու են և ձևավորելու են այդ իշխանությունները: Հիմա չգնա՞նք՝ օգնենք: Դա չի նշանակում, որ պետք է մոռանանք «միացում» օրակարգը, չի նշանակում, որ պետք է մոռանանք Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը:

– Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան է Հայաստանում: Տարածաշրջանային այցի շրջանակում առաջինը եղել է Ադրբեջանում, և որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ առաջինը Բաքու այցելելով՝ ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում իր առաջնահերթությունները: Համաձա՞յն եք այս տեսակետին:

– Ինչքան հիշում եմ՝ Վրաստանի բոլոր վարչապետերն իրենց տարածաշրջանային այցը սկսելիս առաջինն այնտեղ են գնում: Ունեն նավթային շահեր, ունեն գազի և նավթի տարանցում, երկաթգծի հարց, համայնքներն էլ քանակական առումով չեն զիջում իրար: Այդ ամենը հասկանալի է: Այլ խնդիր է, թե մենք ինչ պետք է անենք, կարողանանք գիտակցել և ճիշտ քաղաքականություն վարել, որպեսզի Վրաստանն ընկալի, որ չի կարող Հայաստանի շահերը տրորելով անցնի, այլ պետք է միշտ հաշվի առնի: Այդ ամենը մեր ձեռքում պետք է լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան