«ՍԴ-ի խնդիրը կլանը պաշտպանելն է»․ ԱԺ-ում մեկնաբանում են ՍԴ-ի երեկվա որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Բոլորը

«Հրայր Թովմասյանը ճիշտ է ասում, որ ինքը պաշտոնավարելու է մինչև իր լիազորությունների ավարտը»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը. «Ինքը ճիշտ է ասում, շատ դիպուկ է ասում, մնալու է մինչև իր պաշտոնավարման վերջը, իսկ թե երբ է իր պաշտոնավարման վերջը, հստակ չէ, հաստատ 2035 թվականը չէ»։

Պարոն Հովակիմյանը նկատում է, որ իր համար սպասելի էր Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը՝ վարույթ չընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին «Իմ քայլը» խմբակցության նախագիծը։

«Իրենց խնդիրը իրենց պաշտոնները, այն պաշտոնները, որոնք ժամանակին ձեռք են բերել քաղաքական պայմանավորվածությունների, օրվա իշխանություններին ծառայություններ մատուցելու շնորհիվ, իրենց խնդիրը դա պաշտպանելն է, կլանը պաշտպանելն է»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Պարոն Հովակիմյանը համոզված է, որ «Իմ քայլը» ինչ հիմնավորում էլ ներկայացներ ՍԴ-ին, վերջինս հրաժարվելու էր քննարկել։

«Եթե նույնիսկ պարզվի, որ Հրայր Թովմասյանը, չգիտեմ, էս պահին քրեորեն պատժելի արարք է կատարել, ես համոզված եմ, որ ՍԴ-ն, որ պիտի համաձայնություն տար քրեական հետապնդում հարուցելու, նույնիսկ էդ դեպքում իրանք էդ համաձայնությունը չեն տա։ Իրենք հասկանում են, որ էս գործընթացը բոլորին է սպառնում»,- վերլուծում է պատգամավորը։

Նա, այնուամենայնիվ, չի կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունը կարիք ունենա դիմել ժողովրդի օգնությանը և նրան հանել փողոց շրջափակելու համար Սահմանադրական դատարանը․ «Ժողովուրդը խորհրդարան է ձևավորել, խորհրդարանին մանդատ է տվել, որպեսզի խորհրդարանը էս բոլոր փոփոխություններն ապահովի»։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հրաչ Հակոբյանը չի կարող վստահ ասել, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո ժողովուրդը փողոց դուրս չի գա։

«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց չեմ կարծում նաև, որ մեր կողմից կարող է լինել նման ակցիա, միգուցե նման ակցիա լինի ինքնաբուխ ժողովրդի կողմից, բայց մեր իշխանության կողմից բռնի գործողություններ չեն կարող լինել»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչ Հակոբյանը։

Այնուամենայնիվ, պատգամավորը դեռ չի կարող ասել, թե որն է լինելու խմբակցության հաջորդ քայլը, իրենք դեռ Սահմանադրական դատարանի որոշման առիթով նիստ չեն գումարել։

«Բարգավաճ Հայաստանը» առաջիկայում քննարկելու է Սահմանադրական դատարանի որոշումը հենց հիմնավորումները հրապարակվեն։ «Մենք չենք ցանկանա այս իրավական փաստաթղթի վերաբերյալ քաղաքական մեկնաբանություն անել»,- ասում է  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

ԲՀԿ-ն վերահաստատում է, որ Հրայր Թովմասյանի անձը իրենց ոչնչով չի կաշկանդում և եթե «Իմ քայլը» կրկին նախաձեռնի Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, իրենք մի կողմ չեն քաշվի․ «Եթե իրավաբանորեն հստակ ապացուցելի հիմքերով փաստաթուղթ լինի, մենք որևէ խնդիր չունենք չմիանալու»։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հուշում է, որ բոլոր լուծումները խորհրդարանի ձեռքում են։ «ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ դատավորներին՝ այսպիսով ավարտելով ՍԴ դատարանակազմությունը»,- պարզաբանում է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Իրավաբանը ենթադրում է, որ այս տարբերակն արդեն իսկ դիտարկվում է իշխանական խմբակցությունում, քանի որ իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ Այսպիսի լուծման հետ, ըստ պարոն Խաչատրյանի, Վենետիկի հանձնաժողովն էլ խնդիր չի տեսնի․ «Վենետիկը ընդամենը 2 օր առաջ իր հայտնի դիրքորոշումը հայտնեց, որով ըստ էության ընդունում է, որ Հայաստանում կա խնդիր և ընդունում է, որ Հայաստանում եղած այդ խնդիրը իր նախկինում եղած դիրքորոշումներից տարբերվող լուծում է ուզում և ընդունում է այդ լուծումը, բայց պետք է հաշվի առնել, որ Վենետիկը չի կարող ամեն ինչ շատ պարզ տեքստով ասել, թեպետ, կարծում եմ, որ պարզ տեքստով էր ասված ամեն ինչ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան