«ՆԱՏՕ-ի վրա ճնշումներ կգործադրենք, որպեսզի միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ». Պենտագոնի ղեկավար

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վրա ճնշում են գործադրելու, որպեսզի տնտեսական և դիվանագիտական կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ` կապված Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ. գրել է ermenihaber-ը:

Էսփերը նշել է, որ թեմայի շուրջ քննարկում է ունենալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը:

Նա անհարկի և իմպուլսիվ է որակել Թուրքիայի ռազմագործողությունները և հայտնել, որ դրանք կարող են հանգեցնել «Իսլամական պետություն» (ԻՊ-ISIS) ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը:

«Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ԻՊ-ի բազմաթիվ գրոհայիններ են ազատ արձակվել: Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով մեր զինվորներին ուղղված ռիսկերը հասել են անընդունելի մակարդակի: Ուստի, մենք իրականացնում ենք ԱՄՆ-ի զինվորական անձնակազմը դուրսբերման պլանը»,- ասել է Էսփերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով Թուրքիայի դեմ հնարավորինս կարճ ժամկետում պատժամիջոցներ սահմանելու մասին: