Դատապարտում ենք ԱՄՆ կառավարությանը, որը քրդերին մենակ թողեց թուրքական թնդանոթների դեմ. Կնյազ Հասանով

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Դատապարտում ենք ԱՄՆ կառավարությանը, որը մենակ թողեց քրդերին թուրքական թնդանոթների առջև: Այսօր ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ Սիրիայում թուրքական ռազմական գործողության դեմ կազմակերպված Հայաստանի քրդական համայնքի ակցիայի ժամանակ հայտարարեց համայնքի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը:

«Եթե հարյուր տարի առաջ թուրքական իշխանությունը նույն ձևով վերացրեց 1.5 մլն հայերի և դա մարսեց, այսօր նույն իրադարձությունը կատարում են քրդերի նկատմամբ: Այսօր Թուրքիան ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին: Ամեն տեղ, որտեղ քրդեր կան, ագրեսիա են կազմակերպում»,- ասաց Հասանովը:

Նրա խոսքով՝ քուրդ ժողովուրդը վճռական է՝ մինչև վերջ կանգնելու, դատապարտելու իրեն կեղեքողներին, իր թշնամիների անմարդկային քայլը. «Մենք դատապարտում ենք թուրքական ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եթե հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունն անտեսվեց միջազգային հանրության կողմից, այսօր նույն ձևով անտեսվում է միջազգային հանրության, գերտերությունների կողմից քրդերի դեմ կատարվածը»:

Կնյազ Հասանովի խոսքով՝ ԱՄՆ-ն հովանավորում էր Սիրիայի քրդերին, հորդորում էր գնալ ԻԼԻՊ-ի իսլամականների դեմ կռվելու, բայց այսօր մենակ է թողել թուրքական թնդանոթների դեմ: Նա նշեց, որ գերտերություններն այսօր լուռ ու համր են դարձել, մի քանիսն էլ թեև դատապարտել են թուրքական իշխանությանը, բայց ոչ մի գործնական քայլ չեն արել:

«Մենք աշխարհի խաղաղասեր ժողովուրդներին, միջազգային կիրթ հանրությանը կոչ ենք անում՝ բռնել թուրքերի մարդասպան, ցեղասպան ձեռքը և քրդերին թողնել իրենց բնակավայրերը»,- հայտարարեց Կնյազ Հասանովը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները նաև նամակ էին պատրաստել, որը հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին: