Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները»:

Կողմերը գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա փոխգործակցության և ապակենտրոնացված  համագործակցության առնչությամբ՝ ուղղված ժողովուրդների բարեկամության և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիրաժեք կիրառումը և այդ ձևաչափում համատեղ ջանքերի գործադրումը։

Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, ովքեր օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում»,- ասված է հաղորդագրությունում: