Ծախսն անիմաստ է. Անի Սամսոնյանը՝ վարչապետի գրառման տարածման համար տրվող գումարների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

«Երկու խնդիր կա՝ պաստառների նպատակը և այն միջոցը, թե ինչպես են դրանք հայտնվել։ Մեզ համար սովորական է դարձել, որ վարչապետը ժամանակ առ ժամանակ բանաստեղծություններ է գրում, մտքի թռիչքներ են հայտնվում նրա պատին։ Բայց տարօրինակ է, որ դրանք կարող են դառնալ արտաքին գովազդի պաստառներ, հետո մենք իմացանք, որ դրանց վրա ծախսվել է 100 հազար գովազդ»,- Factor.am-ի հետ զրույցում այսօր ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Նա հնաոճ ու ոչ արդյունավետ է համարում վարչապետի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» միտքը մայրաքաղաքի փողոցների գովազդային վահանակներին տեղադրելու գաղափարը, քանի որ դրա ժամանակներն անցել են։

Ըստ Սամսոնյանի՝ սա շատերի համար ընդունելի չէ և անիմաստ ծախս է. «Դրանք, երևի, հարգի էին սովետական ժամանակներում, երբ մարդիկ նայում էին գունավոր պաստառներին, ներշնչվում էին այդ արտահայտություններով։ Հիմա տեղեկատվական աղբյուրները շատ են, միջոցները շատ են և կարելի է ավելի կրեատիվ մոտեցումներ ցուցաբերել, եթե իսկապես մենք ուզում ենք նման լոզունգներով մոտիվացնել մարդկանց»:

Նա խնդիր է տեսնում նաև այն բանում, թե ինչո՞ւ է հենց «Անտարես» հրատարակչությանը հանձնարարվել տպագրել և տարածել այդ պաստառները՝ առանց մրցույթի։

«Հիշեցնում եմ վարչապետի խոսքերը, որ այսուհետև բիզնեսի մրցունակությունը չի որոշվելու խտրականությամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: