Վանեցյանը Արցախում էր և Վիտալիկին ոգի տվողներից մեկն էր, Սերժ Սարգսյանի հետ ամեն օր միասին էին․ Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
Բոլորը

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԽ նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանի՝  Նիկոլ Փաշինյանին ուղղված գնահատականներին ու սպառնալիքներին, որոնք այսօր ուսումնասիրում է ԱԱԾ-ն, ասաց, որ ժամանակին Բալասանյանը վայելում էր Արցախի ու սփյուռքի հարգանքն ու սերը, «բայց տրվեց նախկին իշխանության հրապուրանքին և որոշեց սպասարկել նրանց շահերը»։ Իսկ ՀՀ նախկին իշխանությունը, Արցախի ներկա իշխանության հետ համատեղ, որոշել է զոհաբերել նրան՝ օգտագործելով իր նպատակների համար։

«Քանի որ իրենք այլևս չեն կարող շարունակել իրենց իշխանությունը, անգամ ուզած թեկնածուով վերարտադրվելն է դժվարացել, ընկել են հոգեվարքի մեջ, իսկ հոգեվարքի մեջ գտնվողը կարող է ցանկացած սխալ թույլ տալ, և իրենք Բալասանյանին ընտրել են որպես զոհաբերության թիրախ։ Տանում են ոչնչացման Վիտալիին»,- ասաց Բադասյանը։

Նրա համոզմամբ՝ վաղը հրավիրած ասուլիսում Վիտալի Բալասանյանը նոր բան չի ասելու։ «Վիտալի Բալասանյանին շախ-շիրա տվողները Արցախի իշխանավորներն են»,- համոզված է Վահան Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ Բադասյանի, անշուշտ ունի ակնհայտ սխալներ։ «Որովհետև ի՞նչ գործ ուներ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետի դերում, որն այսօր գտնվում է Արցախում և Վիտալիկին ոգի տվողներից մեկն է»,- հարց ուղղեց նա՝ պնդելով, որ օրեր առաջ տևական ժամանակ Վանեցյանն Արցախում է եղել և «ամեն օր միասին են լինում Սերժ Սարգսյանի ու Վիտալի Բալասանյանի հետ»։

«Դա Փաշինյանի կոպիտ սխալն է, որ հին ռեժիմի մնացուկներին ինքը ներգրավել է իր թիմի մեջ և մինչև հիմա չի կարողացել հեղափոխության հաղթանակը ամրագրել ՀՀ իշխանության մարմիններում, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Բադասյանը՝ հավելելով․ «Գնաց Արցախ Վանեցյանը, գնաց Սերժ Սարգսյանը, և խոսեց Վիտալի Բալասանյանը, դա պատահականություն չէ»։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանության կողմից որոշ քայլեր եղել են հակահեղափոխությունը կանխելու համար, բայց ՀՀ նախկին իշխանությունը փորձում է վերարտադրվել Արցախում «երիտասարդ մարդկանց դեմքով»։  «Հենց Վանեցյանի, Սարգսյանի այնտեղ երևալը այս հարցով կազմակերպվածության սկիզբ դնելն է»։

Ուստի, Բադասյանի խոսքով, Փաշինյանը պետք է սա ազդարարի որպես վտանգ և սատարի Արցախի նախագահի այն թեկնածուին, որը Արցախի գործող իշխանության հետ կապ չունի ու նախկինում էլ չի ունեցել։ Հակառակ դեպում Արցախում հակահեղափոխության հաղթանակը իրատեսական կդառնա։

Միևնույն ժամանակ, Բադասյանը չի կարծում, որ ԱԱԾ-ն պետք է քրգործ հարուցի Բալասանյանի դեմ․ «Չեմ կարծում, որ կարելի է Վիտալի Բալասանյանին այդքան մեծարել և քաղբանտարկյալ դարձնել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան