«Սուտը պիտի էնպես ասես, որ Աստված էլ ընդունի»․ սուտ մատնության համար մեղադրվող Վյաչեսլավ Հարությունով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սուտ մատնության համար մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործով առաջին դատական նիստը չկայացավ։ Կողմերին տեղեկացրին, որ դատավորը գտնվում է արձակուրդում, և գործը պետք է փոխանցվի այլ դատավորի։

Մինչ դատական նիստի հետաձգվելը Հարութունովը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքին ասաց՝ դիրքորոշում ունի, բայց այն կհայտնի դատարանում․ «Եթե անգամ սուտ էլ ես խոսում, սուտը պիտի էնպես ասես, որ Աստված էլ ընդունի»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովը ծանր հանցագործության համար մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:

Հարությունովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ քննության տվյալների՝ մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, Էդուարդ Բաբայանը` խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար, և նա կալանավորվել էր։ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

Այս տարվա ապրիլ ամսին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Էդուարդ Բաբայանին մեղավոր էր ճանաչել Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար, դատապարտել 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, ապա պատժի կրումից համաներմամբ ազատել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան