Գախարիայի հետ քննարկման հարցերից մեկը նաև ցորենի տարանցման խնդիրը պետք է լինի․ Ջոնի Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Վերին Լարսի այլընտրանքը ծովն է, և առաջին հերթին պետք է հասկանալ, թե այդ ուղղությամբ ինչ ենք անելու: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ Հայաստան այցի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուս-վրացական սահմանով բեռնափոխադրումների համար առաջացող խնդիրներին՝ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Եթե մենք ունենում ենք լաստանավ, իսկ ՀՀ-ն կարող է դրա մասին մտածել, այն մեր բեռնափոխադրողներին հնարավորություն կտա այն ժամանակ, երբ Լարսում խցանումներ և խնդիրներ են, այդ հարցը լուծել: Ինչ վերաբերում է Լարսին, այնտեղ կա մեկ խնդիր, և դա ռուսական կողմի անցակետի արդիականացումն է: Մոտ ապագայում, որքանով ես եմ տեղյակ, դա տեղի չի ունենա»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Նրա խոսքով, թեև քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են աբխազական երկաթուղու, հարավօսական ճանապարհի մասին, բայց պետք է մոռանալ այդ այլընտրանքի մասին, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև քաղաքական լուրջ խնդիրներ կան:

Ինչ վերաբերում է Գախարիայի այցի ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակին, Ջոնի Մելիքյանը կարծում է, որ պետք է անդրադարձ լինի նաև Վրաստանի տարածքով ցորենի տարանցման խնդրին. «Մինչև հոկտեմբերի 1-ն էր հերթական ժամկետը, որը երկարաձգել էին, բայց հոկտեմբերի 1-ից անցել է որոշ ժամանակ, ոչ մի լուր չկա»:

Վրաստանի կառավարությունը, հիշեցնենք, անցյալ տարի որոշում էր կայացրել սեպտեմբերի 15-ից արգելել երկրի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխումը, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ որոշման իրագործումը հետաձգվել է: Մտահոգություններ էին հնչում, որ Վրաստանի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխման արգելքը կարող է նպաստել Հայաստանում հացի գնի թանկացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: