Առաջինը Բաքու այցելելով՝ Վրաստանի վարչապետը հստակ ուղերձ հղեց Ադրբեջանի կարևորության մասին․ փորձագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ մակարդակով պատրաստվում են երեխաների համար սոցցանցեր մուտքի արգելք սահմանել
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիայի այցը տարածաշրջան ճանաչողական է. հոկտեմբերի 9-ին նա այցելեց Ադրբեջան, վաղը կլինի Հայաստանում, ամսվա վերջին էլ նախատեսվում է այց Թուրքիա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Այնուամենայնիվ, առաջինն Ադրբեջան կատարած այցը քաղաքական ուղերձ էր ադրբեջանական իշխանություններին և, ընդհանրապես, միջազգային հանրությանը, և հստակ արձանագրում էր Վրաստանի համար Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը»,- ասաց Նարեկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ըստ քաղաքագետի՝ վերջին շրջանում, հատկապես Մամուկա Բախտաձեի պաշտոնավարման ընթացքում, Հայաստանի կողմից բավական նախաձեռնողական քաղաքականություն էր իրականացվում Վրաստանի ուղղությամբ և բավական դրական դինամիկա կար: Այս առումով Նարեկ Մինասյանը կարևորեց հայ-վրացական առևտրատնտեսական միջկառավարական խորհրդի նիստը, Հայաստանում անցկացված հայ-վրացական բիզնես համաժողովը:

«Պետք է ակնկալել, որ Գախարիայի օրոք հնարավոր կլինի մի կողմից կպահպանել այս դրական դինամիկան, մյուս կողմից՝ քննարկել նոր օրակարգային հարցեր»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: