Պետք է իրականացնել գերխնդիրը՝ միանալ Հայաստանին. Էլենի Թեոխարուս

Լուրեր

28.11.2026 | 12:20
Դպրոցների էլեկտրոնային հասցեներին ֆիշինգային նամակներ են ուղարկվում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
28.11.2026 | 11:52
Զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
28.11.2026 | 11:27
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
28.11.2026 | 11:16
«Ինտեր Մայամին» դուրս է մնացել MLS-ի փլեյ-օֆֆից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
Բոլորը

Ես միշտ շնորհակալ եմ իմ երկրորդ հայրենիքին՝ Հայաստանին և հայ ազգին, որոնք ինձ հնարավորություն են տալիս պայքարել հանուն հայերի պատվի:

Ստեփանակերտում  ընթացող  «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների  համաժողովի  ժամանակ     այս  մասին   «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):
Նա նշել է, որ 1991 թվականից ինքն այցելում է Արցախ և այսօր այստեղ է հանդիպելու արցախցի իր ընկերների հետ:
«Այս այցը շատ կարևոր է և ես գտնում եմ, որ մենք պետք է ջանքեր չխնայենք, որպեսզի հանդիպումներն արդյունավետ լինեն Արցախի ապագայի համար: Մենք պետք է աշխատենք, որպեսզի տարբեր հանրությունների կողմից Արցախի ժողովրդի իրավունքներն ավելի լավ պաշտպանվեն: Համաժողովին ներկա են գերտերությունների ներկայացուցիչներ, իսկ ես ներկայացնում եմ Հունաստանը, և մեր երկրի նման հասարակ երկրների գերխնդիրն է գրի առնել ժողովրդին հուզող խնդիրները, գտնել դրանց լուծումները և դրանք ներկայացնել առավել լայն շրջանակներում: Իմ կարծիքով պետք է իրականացնել գերխնդիրը՝ միանալ Հայաստանին»,- մասնավորապես ասել է Է. Թեոխարուսը: