Բրյուսելը պատասխանել է Էրդողանի՝ ԵՄ փախստականներին ազատ արձակելու սպառնալիքներին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Բրյուսելում անընդունելի են համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները՝ սիրիացի փախստականներին Եվրոպա ազատ արձակելու վերաբերյալ, եթե Եվրամիությունը թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում անվանի ներխուժում: Rg.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:

Բացի այդ՝ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Էրդողանի խոսքերն անտեղի շանտաժ է անվանել, իսկ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի իրականացնել ԵՄ-ի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, հիշեցնենք, չորեքշաբթի հայտարարեց «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին՝ ուղղված Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Նույն օրը թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց Ռաս էլ-Այնի ուղղությամբ, հարձակման է ենթարկվել նաև Թել Աբյադը: Դրանից հետո հաղորդվեց ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Դամասկոսում թուրքական գործողությունն ապօրինի ներխուժում են գնահատում: Հարևան մի շարք պետություններ էլ, ինչպես նաև ԵՄ անդամների մեծ մասը, դատապարտել են Անկարայի գործողությունները և լարվածության սրացումից խուսափելու կոչ արել: