Կոռուպցիան վնասակար է առողջությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո հարուցված աղմկահարույց մի շարք քրեական գործերով անցնող անձանց նկատմամբ մեղադրանք հարուցելուց հետո հայտնի դարձավ, որ նրանք լուրջ առողջական խնդիրներ ունեն։ Factor.am-ը վերհիշել է այն նախկին պաշտոնյաներին, որոնց մեղադրանքներն ախտահարել են նրանց առողջությունը։

2018 հունիսի 16-ին Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ԱԱԾ-ն բերման ենթարկեց: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Գրիգորյանը մինչ օրս կալանքի տակ է, բայց ոչ կալանավայրում։ Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, առողջական խնդիրների պատճառով դատական նիստերին չի ներկայանում: Պաշտպանները պնդում են, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, և նրա առողջական վիճակը ծանր է:

2018 թվականի հոկտեմբերի 6-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց խոշոր չափերի՝ շուրջ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանը։ Դեկտեմբերի 27-ին, սակայն, Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, իսկ օրեր անց լքեց Հայաստանը, քանի որ, ըստ պաշտպանական թիմի, ուներ առողջական խնդիրներ։ Մայրապետյանի՝ երկիրը լքելու հարցը լուծվեց ՄԻԵԴ-ի որոշումից հետո, որը Հայաստանի իշխանություններին պարտավորեցրել էր վերադարձնել Մայրապետյանի անձնագիրն ու թույլատրել բուժման նպատակով մեկնել Գերմանիա: Սամվել Մայրապետյանը դեռևս Գերմանիայում է, պաշտպանի հավաստմամբ՝ գտնվում է վերականգնողական փուլում:

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին մեկ ամսում երեք անգամ ՔԿՀ-ից տեղափոխվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Սկզբում՝ ընդհանուր հետազոտության, ապա նաև՝ վիրահատության։ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ լուրջ խնդիր չկա, նա շուտով կապաքինվի։ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Կրկին Մարտի 1-ի գործով, սակայն այս անգամ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը վերջերս դատարանից թույլտվություն խնդրեց Ավստրիա մեկնելու համար: Ըստ պաշտպանի՝ Գևորգյանը պետք է բուժզննում անցներ՝ սրտի անոթների հետ կապված։ Դատարանը, սակայն, Գևորգյանին չթույլատրեց երկրից մեկնել:

ԱԱԾ մեկուսարանից պարբերաբար քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվում այս տարվա օգոստոսի 30-ից կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա պաշտպանը ևս պնդում է, որ Խաչատրյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։

Ստացվում է, որ կոռուպցիան վնաս է ոչ միայն երկրի և պետության, այլև դրանում մեղադրվողների առողջության համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան