ԵՄ-ն Սիրիայից փախստականների նոր հոսքի մտավախություն ունի. Լյուքսեմբուրգում անդրադարձ կլինի Թուրքիայի գործողություններին

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Եվրամիությունը մտավախություն ունի, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կհանգեցնի արաբական այդ երկրից փախստականների նոր հոսքի: Այս մասին Բրյուսելում լրագրողներին է հայտնել ԵՄ ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մեծ մտավախություն ունենք, որ դա կխաթարի քաղաքական գործընթացը և կհանգեցնի փախստականների նոր հոսքի», – ասել է նա:

Նա հաստատել է, որ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն Սիրիայում Թուրքիայի գործողությունները։  «Նախարարները, ինչպես սպասվում է, շատ հստակ ազդանշան կուղարկեն Թուրքիային ՝ միակողմանի ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով»,- ընդգծել է նա:

Հարցին՝ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների առաջիկա հավաքի ժամանակ քննարկվելո՞ւ են Անկարայի դեմ պատժամիջոցները, ԵՄ ներկայացուցիչը պատասխանել է. «Այն, ինչ պետք է արվի, երկուշաբթի կքննարկեն նախարարները: Ես չեմ ուզում կանխատեսել նախարարների քննարկումը, նրանք այդ հարցը կլուծեն» ։

Հոկտեմբերի 9-ին, հիշեցնենք, Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին: Այն սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի ուղղությամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածներով: Գործողության նպատակը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելն է, որը, ըստ Անկարայի, պետք է պաշտպանիչ գոտի դառնա թուրքական սահմանի համար։

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը թուրքական ռազմական գործողությունն ագրեսիա է անվանել, Անկարայի գործողությունները դատապարտել է նաև միջազգային հանրությունը: