ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է՝ որ դեպքում Սիրիայի հարցով կպատժի Թուրքիային

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժիչ քայլեր կձեռնարկի, եթե Անկարան Սիրիայի հյուսիս-արևելքում գործողության ժամանակ որևէ «անմարդկային կամ անհամաչափ» գործողություն կիրառի քաղաքացիական անձանց նկատմամբ: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է ՌԲԿ-ն:

Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման գործողություններ ասելով՝ ենթադրվում են «էթնիկ մաքրումները, քաղաքացիական բնակչության ուղղությամբ անկանոն կրակոցները»:

«Ահա թե ինչին ենք ուշադրություն դարձնում հիմա: Առայժմ նման օրինակներ չենք տեսել»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, հիշեցնենք, չորեքշաբթի հայտարարեց «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին՝ ուղղված Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Նույն օրը թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց Ռաս էլ-Այնի ուղղությամբ, հարձակման է ենթարկվել նաև Թել Աբյադը: Դրանից հետո հաղորդվեց ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Դամասկոսում թուրքական գործողությունն ապօրինի ներխուժում են գնահատում: Հարևան մի շարք պետություններ էլ, ինչպես նաև ԵՄ անդամների մեծ մասը, դատապարտել են Անկարայի գործողությունները և լարվածության սրացումից խուսափելու կոչ արել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին սպառնացել է «ուժգին հարվածել» Թուրքիային, եթե նա «ըստ կանոնների չխաղա»: Ըստ Թրամփի՝ խոսքը ֆինանսական ոլորտում միջոցների, ինչպես նաև Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների սահմանումն է: