Թուրքիան հայտնել է Սիրիայում առաջին թուրք զինծառայողի զոհվելու մասին

Լուրեր

12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
12.12.2025 | 20:45
Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 20:41
Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին
Բոլորը

Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում առաջին թուրք զինծառայողն է զոհվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ դա տեղի է ունեցել նախօերին Սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ բախման ժամանակ: Աքարը հայտարարել է նաև, որ այդ ընթացքում թուրք զինվորականները 277 հակառակորդի են ոչնչացրել:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, հիշեցնենք, չորեքշաբթի հայտարարեց «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին՝ ուղղված Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Նույն օրը թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց Ռաս էլ-Այնի ուղղությամբ, հարձակման է ենթարկվել նաև Թել Աբյադը: Դրանից հետո հաղորդվեց ցամաքային գործողության մեկնարկի մասին:

Դամասկոսում թուրքական գործողությունն ապօրինի ներխուժում են գնահատում: Հարևան մի շարք պետություններ էլ, ինչպես նաև ԵՄ անդամների մեծ մասը, դատապարտել են Անկարայի գործողությունները և լարվածության սրացումից խուսափելու կոչ արել: