Փետրվարի 23-ից սկսած ամեն ինչ արել են, որ արտակարգ դրություն մտցվի. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

«Մարտի 1-ին որոշ բարձրաստիճան սպաներ գնում էին տուն, զենքերը դնում էին տանը ու ասում՝ սրանք պատմական զենքեր են: Ես կուզեմ իրենք գան դատարան ու ասեն, թե այդ զենքերն ինչով են պատմական»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Նա անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանից ինքը պաշտոնական գրություն ուներ, որ ցուցարարները զինված են։

Տիկին Սաֆարյանն ասաց՝ նման գրություն չկա: «2009 թվականին մենք Գորիկ Հակոբյանից օպերատիվ տեղեկությունների հետ կապված փաստաթղթեր ենք պահանջել, ինչը Գորիկ Հակոբյանը հրաժարվել է տալ։ Չկա այդպիսի գրություն։ Գորիկ Հակոբյանը փաստահավաք խմբի հետ մի տեսակ չէր ուզում աշխատել և այդպես էլ չաշխատեց»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ Գորիկ Հակոբյանն ասելու բան չուներ, եթե ունենար, փաստաթղթերը կտրամադրեր. «Գորիկ Հակոբյանով չէր պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի գործողությունների ընթացքը, դա պայմանավորված էր իր անձով, իշխանությունը ուրիշին չհանձնելու մասով»։

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ ռեժիմը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանին և պատրաստ էր ամեն ինչի, «կամ ի՞նչ կարիք կար դիպուկահարներ բերելու, նրանք ի՞նչ գործ ունեն Պռոշյան-Լեո փողոցում, եթե նույնիսկ ժողովուրդը մի քիչ էլ առաջ է գնացել»։

Նա նկատեց, որ երկրորդ նախագահը բոլորովին այլ հարց է լուծել դիպուկահարներով և իր բոլոր գործողություններով՝ արտակարգ դրություն մտցնել։ «Մարդիկ կան, որ ցուցմունքներ են տվել, որ փետրվարի 23-ից սկսած ամեն ինչ արվում էր, որ արտակարգ դրություն մտցվի, այնպես չէ, որ մարտի 1-ի պատճառով որոշեցին։ Եթե ոչ, ի՞նչ գործ ուներ ԼՂ-ից բերված բանակը՝ մինչև ապրիլի 10-15-ը մնային ՀՀ-ում»,- հարցրեց Սեդա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: