«Պետք է զգոն լինենք հիբրիդային պատերազմի տրամաբանություն բերող մարդկանց նկատմամբ»․ իմքայլական պատգամավորը՝ Վիտալի Բալասանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 16:40
5000 տերմինալ ունենք Հայաստանի տարածքում․ մարդիկ զրկվել են կանխիկով վճարելու հնարավորությունից․ «Թել-Սել»-ի տնօրեն
03.02.2026 | 16:38
Կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ
03.02.2026 | 16:34
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը ներառում է Արևմուտքի ռազմական արձագանքը ՌԴ-ի կողմից հրադադարի խախտմանը. FT
03.02.2026 | 16:27
Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը․ պարզաբանում է նախարարը
03.02.2026 | 16:20
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հետ
03.02.2026 | 16:18
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազություն
03.02.2026 | 16:07
ՌԴ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ավելի քան 70 հրթիռներով և 450 ԱԹՍ-ներով. Զելենսկի 
03.02.2026 | 15:55
«Պեպո 90»․ ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
03.02.2026 | 15:47
Խամենեիի խորհրդականը հերքել է պնդումները, որ Իրանը ծրագրում է հարստացված ուրանը տեղափոխել արտասահման
03.02.2026 | 15:36
Ինչ աշխատանքներ են նախանշվել 2026 թ․-ի համար․ Սրբուհի Գալյանին է ներկայացվել ՔԿԾ-ի 2025 թ․-ի հաշվետվությունը
03.02.2026 | 15:25
ՌԴ-ն պատրաստ է սպառազինության սահմանափակումների բացակայության նոր իրականությանը. Ռյաբկով
03.02.2026 | 15:17
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը տարվա առաջին մրցաշարում
03.02.2026 | 15:09
Փարիզի դատախազությունը խուզարկում է Իլոն Մասկի X-ի ֆրանսիական գրասենյակը
03.02.2026 | 15:00
Արշակ արքեպիսկոպոսը ևս 2 ամիս կալանքի տակ կմնա // Խոշոր հրդեհ Թեհրանում․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 14:52
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիևում է․ նա ելույթ է ունենում Գերագույն ռադայում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը

-Թուրքական բանակի օդուժն այսօր առավոտից սկսել է ռմբակոծել Սիրիայի հյուսիսը՝ Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերի (YPG) դիրքերը։ Ի՞նչ է նշանակում թուրքական բանակի «Խաղաղության ակունք» ռոմանտիկ անվանումով ռազմական այս գործողությունը տարածաշրջանի համար։

-Տարածաշրջանի համար դա նշանակում է «Պատերազմի ակունք», եթե շրջադասեմ իրենց ասածը։ Եվ, մեղմ ասած, խաղաղությունն այդ տարածքում պատրանք է։ Այն է, ինչ իրենք են ցանկանում՝ արանքից հանելով քրդական ինքնավարությունը, որը ենթադրվում էր Սիրիայի ֆրագմենտացիայի պարագայում։ Եվ հիմա թուրքերը լուծում են էն հարցերը, որոնք կուտակվել են 2012-13թթ.-ից սկսյալ։ Սիրիական պատերազմից հետո քրդերը, քանի որ պայքար էին մղում ԻՊ-ի դեմ և ունեին Ամերիկայի աջակցությունը, բավականին ինքնավար դիրք էին ձեռք բերել։ Հիմա երբ ամերիկյան զորքերը հետ են քաշվում, վակուում է առաջանում, որը հնարավորություն է տալիս թուրքերին իրենց սև գործն անելու։

-Այսինքն, ամերիկացիների հետ քաշվելն իրականում ազդանշան էր, որպեսզի թուրքերն սկսե՞ն օպերացիան։

-Ես չգիտեմ պայմանավորվածություններ կան, թե չկան։ Էս պահին ԱՄՆ նախագահը թվիթերով սպառնում է, որ եթե հանկարծ Թուրքիան կարմիր գիծն անցնի, ես նրա տնտեսությունը կոչնչացնեմ։ Բայց պետք է հասկանալ, որ ռիտորիկան այլ բան է, իրականությունը՝ այլ բան։ Եվ էլի անհասկանալի է, թե ինչ ասել է կարմիր գիծ՝ ռումբը ընկնում է քաղաքացիական բնակչության վրա, դա կարմի՞ր է, կանա՞չ է, դեղի՞ն է։ Բայց էստեղ պետք է նաև հասկանանք, որ էն տարբեր տակտիկական ալյանսները, որոնք կային Սիրիայի տարածքում հարատև, քչերը կան դրանցից։ Օրինակ՝ միայն ռուսներն ու թուրքերը կարող են պայմանավորվել, Իրանն ու Թուրքիան կարող են պայմանավորվել։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Իրանը դատապարտել է հարձակումը։ ԱՄՆ Կոնգրեսում սպասվում է ինչ-որ օրենքի նախագիծ։ Բայց էլի եմ ասում՝ մինչև էդ օրենքի նախագիծը կյանքի կոչվի, մինչև ինչ-որ գործողություններ ձեռնարկեն, Էրդողանը կարմիր գիծն անցած կլինի։ Թուրքիան ինչ-որ ներքին հարց էլ է լուծում։ Նա չէր ուզենա տեսնել քրդական ինքնավարություն։

-Այսինքն, քրդական ինքնավարությունը ռեալ փա՞ստ էր, եթե այս «Խաղաղության ակունքը» չլիներ։

-Չեմ կարող գնահատել, թե ինչքանով էր այդ ինքնավարությունը կայացած, բայց մի բան փաստ է՝ երբ իքս ժողովուրդը զենքով պայքարում է, ինքը ձեռք է բերում որոշակի սուվերենիտետ և բանակցային կարողություններ։

-Ասադը անձամբ, ներողություն ձևակերպման համար, մտադիր չէ՞ր քրդերի հարցերը լուծել։

-Տարբեր են մոտեցումները եղել։ Լինելով փոքրամասնության ներկայացուցիչ, Ասադը բալանսավորում էր փոքրամասնություններով։ Հնարավոր չէ փոքրամասնությունների ներկայացուցիչը ցանկանա վերջ տալ այլ փոքրամասնության։ Փոքրամասնությունները նրա համար են, որ կոնտրոլ ունենա մեծամասնության վրա։ Անվտանգության այն համակարգերը, որոնք գործել են, գնալով կոռոզիայի են ենթարկվում և միջին երկրները կարողանում են զոռբայության միջոցով ինչ-որ բանի հասնել։

-Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ հայտարարել է՝ 2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, նկատի ունի «Սասնա ծռերին», հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ։ Ինչու՞ մեր իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում արցախցի գեներալի այս սպառնալիքներին։

-Նախ մեր իշխանությունից արձագանքել են՝ Արմեն Գրիգորյանը։ Նաև ղարաբաղյան դիալեկտով մի քանի բան է խորհուրդ տվել Վիտալի Բալասանյանին։ Երկրորդ՝ մի շատ կարևոր ու վտանգավոր թեզ կա այստեղ։ Վիտալի Բալասանյանը առաջ է բերում այն միտքը, որ ինչ-որ բաներ վտանգված են և իրենց է վերապահված դրանց դեմն առնելու իրավունքը։ Սա անընդունելի է, որովհետև ՀՀ-ում իրավաչափ ուժի գործադրման միակ լեգիտիմ իրավունք ունեցողը ՀՀ ընտրված իշխանությունն է, և Վիտալի Բալասանյանի այս ամբողջ հոխորտանքը հակադեմոկրատական է և հակատրամաբանական, որովհետև ընտրությունների արդյունքները ընդունել են ոչ միայն տարատեսակ միջազգային դիտորդներ, այլև ՀՀ բոլոր քաղաքական ուժերը։ Եվ հարց է առաջանում՝ դա ի՞նչ է, «սամասուդի՞» հարց է, թե՞ այդպես է մտածում պետականամետ գործիչը։ Մենք պետք է շատ չկենտրոնանանք Վիտալի Բալասանյանի վրա, պետք է զգոն լինենք էս ձևի վտանգավոր հիբրիդային պատերազմի տրամաբանություն բերող մարդկանց նկատմամբ, որովհետև նրանք փորձելու են անընդհատ էդ ներհասարակական վախերի վրա մոբիլիզացվել, որովհետև ուրիշ ոչ մի բանի վրա չեն կարող կանգնել։ Բայց պետք է հասկանալ, թե ովքեր են նրանց հետևում կանգնած, ինչպես վարչապետն է ասում, պապաները։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: