Լավրովը մեկնաբանել է Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը

Լուրեր

04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
Բոլորը

Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունները, սակայն դրանք պետք է կարգավորվեն՝ Դամասկոսի շահերը հաշվի առնելով: Մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մշտապես՝ սիրիական ճգնաժամի հենց սկզբից, ուշադրություն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հասկանում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունն իր սահմանների անվտանգության համար: Միաժամանակ, մենք ամեն կերպ ընդգծել ենք այդ մտահոգությունները Դամասկոսի և Անկարայի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությամբ կարգավորելու անհրաժեշտությունը, այսպես կոչված՝ 1998 թվականի Ադանայի համաձայնագրով»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսություն հաստատելուն. «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ դա բխում է երկու կողմերի շահերից: Միաժամանակ, պայմանավորվելու ենք այն մասին, որպեսզի, այնուամենայնիվ, կապեր հաստատվեն Դամասկոսի և քրդական այն կազմակերպությունների միջև, որոնք մերժում են ծայրահեղականությունն ու ահաբեկչական գործելաոճը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական օդուժը նույն օրը հարվածներ է հասցրել Սիրիայի Հասակե նահանգի Ռաս էլ-Այն քաղաքին:

Ավիահարվածների է ենթարկվել նաև Սիրիայի Թել Աբյադ քաղաքը: Թուրքիայի ՊՆ-ի վերջին տվյալներով՝ գործողության մեկնարկից ի վեր թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների 181 թիրախների ուղղությամբ:

Սիրիական պետական հեռուստատեսության տվյալներով էլ՝ Ռաս էլ-Այն, Ղամիշլի, Դարբասիա և Ալ-Մաշրաֆա սահմանամերձ քաղաքների գնդակոծության հետևանքով 8 խաղա բնակիչ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: